28.03.2024
Արարատ Միրզոյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդարանների նախագահների գագաթնաժողովին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չեխիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիայի Հանրապետությունն ավարտել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:


«Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն՝ Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԳԸՀ վավերացման գործընթացը»,- գրել է Նաղդալյանը:


Հիշեցնենք, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Համաձայնագիրը մինչ այս վավերացրել են Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Շվեդիան, Սլովակիան: Համաձայնագիրը վավերացրել է նաև Հայաստանը:

Արցախում հակառակորդի կողմից արձակված կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար