29.03.2024
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Համանախագահները կարգավորման գործընթացի համար հստակ քայլեր են առաջարկել. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 27-30 տարածաշրջան այցելությունից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:


ԵԱՀԿ ՄԽ կողմից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը մայիսի 27-30-ը տարածաշրջանային այց են իրականացրել, որի շրջանակում Երևանում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնուհետ  Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք հանդիպումներ են ունեցել նաև արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Բացի այս, ՄԽ համանախագահները հանդիպել են Արցախի իշխանությունների հետ, իսկ Բաքվում  հանդիպել են նաև Արցախի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ: Արցախում  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ներկայացրել են իրավիճակը հումանիտար ոլորտում:


«Այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակի զարգացումը շփման գծում և միջազգային սահմանին, ինչպես նաև հետևել մարտի 29-ին Վիեննայում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի ու ապրիլի 15-ին Մոսկվայում նրանց արտգործնախարարների միջև տեղի ունեցած քննարկումներին:


Ինչպես և պահանջվել էր, համանախագահները կարգավորման գործընթացի համար հետագա հստակ քայլերի առաջարկներ են ներկայացրել, այդ թվում և հումանիտար ու անվտանգության միջոցների վերաբերյալ: Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում հանդիպել նրանց հովանու ներքո, ինչի մասին մանրամասները կհայտարարեն համապատասխան ժամկետում:


Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին կորուստների առնչությամբ և կոչ են արել կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ խուսափելու էսկալացիայից»,- ասվում է հայտարարության տեքստում:

Վարչապետը մեկ օրով արձակուրդ է վերցրել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար