29.03.2024
Նախագահը շնորհավորել է Հենրի Քիսինջերին և հիշեցրել Հայաստան այցելելու հրավերի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ամռանը կառավարությունը կարող է թանկացնել գազի գինը վերջնական սպառողների համար. Ղուկասյան

Էներգետիկան ռազմաքաղաքական իրավիճակի հետ մեկտեղ Հայաստանի ազգային անվտանգության կարեւորագույն գործոններից մեկն է: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ, «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղնախագահ Արման Ղուկասյանը:

Նա նշեց, որ վերջերս կրկին ակտիվացել են Հայաստանի էներգետիկ քաղաքականության առանցքային գերակայությունների վերաբերյալ քննարկումները: Ավանդաբար քննարկվում է, թե ի՞նչ է անելու Հայաստանը 2026 թվականից հետո, երբ կավարտվի Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը: Բացի այդ, քննարկվում է հանրապետությունը գազով ապահովելու հուսալի ուղիների մասին, Իրանի միջոցով գազամատակարարումների դիվերսիֆիկացիայի մասին, ռուսական էներգակիրների գների իջեցման հնարավորության մասին եւ այլն: Սակայն, ըստ փորձագետի, խնդիրն այն է, որ հաճախ այդ քննարկումները ոչ այնքան պրոֆեսիոնալների կողմից են, այլ քաղաքականացված փորձագետներ եւ մեդիա շրջանակների, որոնց դիրքորոշումը միշտ չէ, որ համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին:

«Անցյալ տարվա քննարկումների սուր թեման Հայաստանի համար ռուսական գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 150-ից 165 դոլարի բարձրացնելն էր: Շատերի համար այս քայլը արդարացված չէ, որոշները դրանում տեսան Ռուսաստանի քաղաքականացված մոտեցման դրսեւորում: Իսկ ՀՀ վարչապետի Իրան կատարած այցից հետո նորից հնչեցին տեսակետներ, թե Հայաստանը կարող է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումը իրանականի շնորհիվ: ՀՀ կառավարությունը ՝ երկրի ներսում հեղինակության պահպանման նկատառումներից ելնելով, ամեն ջանք գործադրում է սպառողների համար վաճառքի նույնը գինը պահպանելու համար, ինչը գովելի է»,- ասաց Արման Ղուկասյանը:

Մինչ կառավարությունը փորձում է «Գազպրոմ Արմենիայում» լայնածավալ կրճատումներով ու Ռուսաստանի հետ բանակցելով նվազեցնել գազի գինը, հայտարարելով, որ այդ հարցը կարող է օրակարգային դարձնել ԵԱՏՄ-ում քննարկման համար, փորձագետը չի բացառում, որ այս ամռանը, այդուհանդերձ, գազի գինը կթանկանա:

Արման Ղուկասյանը նշեց, որ ռուսական գազի գնի բարձրացումը որոշ չափով տրամաբանական էր եւ համապատասխանում է համաշխարհային գազային շուկայում առկա միտումների: Նրա խոսքով, «Գազպրոմը» վերջին տարիներին ճկուն կերպով արձագանքում է գլոբալ միտումներին և առաջիկա տարիներին ակնկալվում է, որ համաշխարհային գները կնվազեն շուկաների գերհագեցվածության հետևանքով, այդ թվում հեղուկ գազի շնորհիվ, ուստի այս հումքի վաճառքի գինը կարող է կրկին նվազել Հայաստանի համար:

Միեւնույն ժամանակ նա հորդորեց չմոռանալ «Գազպրոմ Արմենիայի» ենթակառուցվածքների մաշվածության խնդիրը, որի պատճառով կորուստների մակարդակը բարձր է: Բացի այդ, Հայաստանում սպառվող գազի ծավալները վերջին տարիներին նվազել են, ինչն, ըստ էության, նվազեցնում է մատակարարման շահութաբերությունը.


«Օրինակ, 2015-2016 թվականներին երկրում սպառվել է մոտ 2,2 մլրդ խորանարդ մետր գազ, սակայն այժմ այդ ցուցանիշը կրճատվել է մինչեւ 2 մլրդ»,- ասաց նա:

Բանախոսը նաեւ հիշեցրեց, որ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է այդ հարցը բարձրացնել ԵԱՏՄ-ի շրջանակներում: Ղուկասյանի խոսքով, թեև գազի գնի հարցը հնարավոր է քննարկել ԵԱՏՄ-ի շրջանակներում, սակայն պետք է հասկանալ, որ այս դեպքում հղումը գազային ոլորտում ռուս-բելառուսական հարաբերությունների փորձին այնքան էլ ճիշտ չէ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Նախ այն, որ ՌԴ-Բելառուս փոխհարաբերություններում չկա երրորդ կողմ (Վրաստան), որը գազի տրանզիտի դիմաց վճարվում է, ինչպես նաև այս պետությունների միջև քաղաքական հարաբերությունները լրիվ այլ հարթության վրա են:

Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի առավելագույնս արդյունավետ մասնակցությամբ. Փաշինյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար