28.03.2024
ՀՀ իշխանությունների ֆլեշմոբերը կազմաքանդում են պետության հիմքերը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սահմանափակվում է դեկլարատիվ կոչերով

Մեր հարաբերությունները շարունակում են ռազմավարական բնույթ կրել Ռուսաստանի Դաշնության հետ, մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, այժմ՝ նախագահող երկիր: Մեզ հաջողվեց, ի վերջո, նաև որոշակի լուծումների հասնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ես համարում եմ, որ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում մեր հարաբերությունները զարգանում են բնականոն, Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն: Մեզ հաջողվել է պահպանել և զարգացնել լավ մթնոլորտը մեր անմիջական հարևան երկրների՝ Իրանի, Վրաստանի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը:


Փաշինյանն իր ելույթում ներկայացնում է այնպիսի պատկեր, որ հեռու է իրականությունից և սահմանափակվում է միայն դեկլարատիվ հայտարարություններով: ՌԴ-ի հետ հարաբերություններն իրոք կրում են ռազմավարական բնույթ, սակայն դա այն գեոպոլիտիկ ստատուս-քվոյի արդյունքն է, որը գրանցվել է տարածաշրջանում վերջին 20-30 տարվա ընթացքում և հայ-ռուսական հարաբերություններն իրոք խորացել են նախորդ իշխանությունների օրոք:


ՀՀ այսօրվա իշխանություններն իներցիայով շարունակում են նախորդների կուրսը: Ինչպես հայտնի է, այսօրվա կառավարության անդամների մեջ կան գործիչներ, ովքեր մինչ այդ մասնակցել են ՌԴ-ի դեմ ակցիաներին՝ ունենալով Սորոսի և արևմտյան այլ գրանտային կազմակերպությունների ֆինանսավորումը: Նախկինում ՌԴ-ի դեմ հանդես եկող գործիչները սկսել են հանդես գալ Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման օգտին, սակայն հայտնի է, որ 180 աստիճանով այդպիսի շրջադարձերը քաղաքականության մեջ չեն լինում: Հայ-ռուսական հարաբերությունների խորացման համար իրոք պետք է արվեն կոնկրետ քայլեր, այդ թվում ՝ տնտեսական համատեղ ծրագրերի կյանքի կոչման, ռուսական կապիտալով ձեռնարկությունների բացման, աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև դեկլարատիվ հայտարարություններից, որոնք հնչում են Երևանից, իրական աշխատանքների անցման միջոցով: Մոսկվան հավատում է միայն ռեալ գործերին և սպասում է քայլեր առաջին հերթին ՀՀ-ից:


Ինչ վերաբերվում է ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին, ապա Փաշինյանը նշում է, որ այդ կառույցների հետ հարաբերությունները զարգանում են բնականոն: Սակայն ԵԱՏՄ-ի երկրների ու ՀՀ-ի տնտեսական կապերը գրեթե զրոյական մակարդակի են՝ բացառությամբ ՌԴ-ի, իսկ ՀԱՊԿ-ի անդամ-երկրներից Բելառուսը զենք է վաճառում Բաքվին, Ղազախստանն էլ Ադրբեջանի հետ ունի խորը տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային կապեր, այդ թվում թյուրքական հենքի վրա ընդհանուր պանթուրքական շահեր Կասպից ծովի տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում:


Դրան զուգահեռ, ՀՀ-ն այսօրվա իշխանությունների քայլերի պատճառով կորցրեց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը 2020 թվականից կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը: Այս պարագայում խոսել բնականոն հարաբերությունների մասին տեղին չէ: Այդ հարաբերությունները հետընթաց են ապրել այս մեկ տարվա ընթացքում:


Ինչ վերաբերում է Վրաստանի ու Իրանի հետ հարաբերություններին, ապա իրոք հայտարարությունների մակարդակով ամեն ինչ լավ է՝ երկկողմ այցեր և շփումներ: Սակայն Վրաստանը խորացնում է տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային, ռազմական, գեոպոլիտիկ կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Արևելք-Արևմուտք ուղղության վրա, իսկ ՀՀ-Վրաստան տնտեսական օրակարգն այդքան էլ հագեցած չէ:


ՀՀ-Իրան հարաբերությունների պարագայում տնտեսական բաղադրիչը նույնպես թույլ է զարգացած: Ադրբեջան-Իրան երկաթգծի, էներգետիկ միջանցքի շինարարության և երկկողմ բազմաթիվ համատեղ ձեռնարկությունների ստեղծման ֆոնին հայ-իրանական հարաբերությունները սահմանափակվում են դիվանագիտական էտիկետին վայել փոխադարձ հարգանքի մասին հայտարարություններով:


ՀՀ-ն պետք է օգտագործի թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի տնտեսական ներուժն ու տարածքը և այդ երկրների համար դառնա կապող օղակ՝ Պարսից ծոց-Սև ծով ուղղության վրա և վերջապես ավարտին հասցնի Հյուսիս-Հարավ մայրուղին ու փորձի սկսել այլ համատեղ խոշոր նախագծեր եռակողմ՝ Վրաստան-Հայաստան-Իրան և անգամ քառակողմ՝ ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան ձևաչափով:


 

Ռազմարդյունաբերությունից մինչեւ անձնագիր. լեհական ընկերությունները լքում են Հայաստանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար