ՀՀ բուհերում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ պետք է ստեղծել. նախագահի խորհրդական

104

Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը հայ-ռուսական հարաբերություններից ավելի մեծ օգուտներ քաղելու համար առաջարկում է Հայաստանի համալասարաններում Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ ստեղծել:


Այս մասին մայիսի Պողոսյանն ասաց մայիսի 25-ին «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով պանելային քննարկման ընթացքում, հայտնում է «Արմենպրես»-ը:


«Ցանկացած երկիր պետք է գիտակցի, որ որևէ հարաբերություններ հիմնվում են սկզբում սեփական շահերի վրա: Պետք է հասկանանք, թե որն են մեր շահերը, և որն են Ռուսաստանի շահերը, այդ պատճառով պետք է լավ ուսումնասիրենք այդ երկիրը: Առաջարկում եմ, որ մեր համալսարաններում բացվեն Ռուսաստանի ուսումնասիրության ամբիոններ: Մենք չունենք ռուսագիտության մասնագետներ: Եթե հասկանում ենք, որ պետք է լինեն Եվրոպայի, Ամերիկայի ուսումնասիրության կենտրոններ, ունենք ֆանտաստիկ արևելագիտության կենտրոն, ուրեմն պետք է դա էլ ունենանք»,- ասաց Պողոսյանը:


Թևան Պողոսյանը նշեց, որ նաև կարևոր է ցանկացած երկրի հետ հարաբերություններում մշակել սեփական ցանկալի ու հնարավոր զարգացումների սցենարները:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...