29.03.2024
Փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր. ԱԱԾ տնօրենն ընդունել է վրաց գործընկերոջը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Խորհուրդ կտամ Դանիել Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը. Արթուր Վանեցյան

Պարոն Իոաննիսյանի հայտարարությունը պարզապես ծիծաղ է առաջացնում: Այս մասնին լրագորղների հետ զրույցում ասլել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, որ Արթուր Վանեցյանն անմիջական կապեր ունի քրեական հեղինակությունների հետ:


Ավելի վաղ Դանիել Իոաննիսյանն ասել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն անմիջական կապեր ունի քրեական հեղինակությունների հետ: «Վստրեչի Ապեր, Վովայի Արշակ, Թոխմախի Բաբո. այդ մարդիկ հիմա իրենց ավելի ազատ են զգում, քան նախկինում։ Այդ մարդիկ Երևանի Էրեբունի վարչական շրջանից են: Ուզում եմ հիշեցնել, որ Արթուր Վանեցյանն էլ նախկինում ԱԱԾ Էրեբունու բաժնում է աշխատել և դեռ այն ժամանակներից, ըստ շրջանառվող լուրերի, բավականին մտերիմ հարաբերություններ ունի նրանց հետ։ Կրկնում եմ՝ երբեք ինձ մոտ չի եղել այնպիսի տպավորություն, որ ԱԱԾ տնօրենը համագործակցի քրեական հեղինակությունների հետ», - ասել էր Իոաննիսյանը:


Վանեցյանն ասել է, որ աշխատել է ոչ միայն Էրեբունիում, այլև Արարատի մարզում: «Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա ամբողջ երկրում եղել են, կան հանցավոր հեղինակություններ, մարդիկ, տարբեր մականունավորներ: Եթե շարժվենք նրա տրամաբանությամբ, ապա որտեղ աշխատել եմ, ուրեմն բոլորի հետ շփվել եմ: Ես չեմ ուզում գնահատական տալ Դանիել Իոաննիսյանի հայտարարություններին, կասեմ՝ ամոթ է: Ամոթ է, որ փորձ է արվում խարխլել ԱԱԾ տնօրենի այն հեղինակությունը, որը ձևավորվել է այս մեկ տարվա ընթացքում: Դանիել Իոաննիսյանը և քաղհասարակության ներկայացուցիչները, երբ նշանակվեցի ԱԱԾ տնօրեն, ինձ հետ ակտիվ շփվում էին, զանգահարում էին: Ասում էին, որ վերջապես փոխվեց ԱԱԾ-ն: Այնուհետ, ինչ-ինչ պատճառներով, պարոն Իոաննիսյանն ինչ-որ տեղից պատվեր ստանալուց հետո սկսեց սուտ լուրեր տարածել, որի տակ հիմքեր չկան»,- նշեց նա:


Իոաննիսյանի նշած անուններին էլ անդրադառնալով՝ Վանեցյանը մանրամասնեց. «Հանկարծ մեկը չմտածի, որ ես ճանաչում եմ այն անձանց, ում անունը տվել է պարոն Իոաննիսյանը: Այդ անձանցից ես ճանաչում եմ Բաբկեն Ղազարյանին, որին նա անվանել է Թոխմախի Բաբո: Բաբկեն Ղազարյանը գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ և ի պաշտոնե ես շփվել եմ: Ինչ վերաբերվում է Արշակ Հակոբյանին, որը եղել է նախկին ոստիկանապետի թիկնազորի ղեկավարը, մենք աշխատել ենք ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, որովհետև ինքը եղել է սպա, ես՝ զինվոր: Երրորդ անձը Վստրեչի Ապերն է՝ Արամ Վարդանյանը: Ես իր հետ շփվել եմ գործնական, նա կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել: Այլ շփումներ չունեմ: Խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանը հանգիստ նստի տեղը»:


Արթուր Վանեցյանը, սակայն, չմանրամասնեց, թե ովքեր են իր նշած` Դանիել Իոաննիսյանի պատվիրատուները:

ՊՆ-ն հերքել է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին, Երեւան տեղափոխելու մասին կեղծ լուրերը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար