Թուրքիայի ՊՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող երկիրը հանել F-35-ի մշակման ծրագրից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԱՄՆ-ը չի կարող երկիրը բացառել F-35 կործանիչների մշակման ծրագրից, տեղեկացնում է TRT-ն։

«ԱՄՆ-ը չի կարող բացառել մեզ ծրագրից, որին մասնակցում է ինը երկիր, առանց բոլոր մասնակիցների թույլտվությունը ստանալու»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

«Համաձայնագրում չկան հոդվածներ, որոնք կանոնակարգում են մասնակից երկրի բացառումը ծրագրից»,- TRT World-ին ասել է անունը հայտնել չցանկացած պաշտոնյան։

Տպել

Загрузка...