29.03.2024
Վերաքննիչը մուտքագրել է Վահե Գրիգորյանի բողոքը Քոչարյանի գործը ՍԴ ուղարկելու որոշման դեմ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով 2 բողոք է ներկայացրել

ՀՀ դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշում։ Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


«Արդեն ներկայացվել են բողոքներ՝ վարույթը կասեցնելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու մասին դատարանի որոշումների դեմ»,- ասել է նա։


Մինչ այդ Վերաքննիչ քրեական դատարանը մուտքագրել է 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների 9 զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի բողոքը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկելու՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշման դեմ: 


Իսկ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները Քոչարյանի գործով քննադատել են ՍԴ-ին: Նրանք հայտարարություն են տարածել, որում մեղադրում են Սահմանադրական դատարանին գործառութային տարանջատման սկզբունքը խախտելու մեջ։


Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:


Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել մայիսի 18-ին՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի երաշխավորությամբ։


 

Հանրապետական կուսակցությունը վճռական է շարունակել քաղաքական պայքարը. հայտարարություն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար