28.03.2024
Բոլորն ուզում են ֆուտբոլից արմատախիլ անել ռասիզմը, սակայն ոչինչ չեն անում այդ ուղղությամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի 2020 թ-ին

Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունն առաջադրվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 2020 թ. հունվարի 1-ից:


Որոշումը կայացվել է Բիշքեկում ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ:


Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-ին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների նիստին քննարկվելու է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Այս մասին հայտարարել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:


Նշվել էր, որ Արտգործնախարարները պաշտոնապես կներկայացնեն ապագա գլխավոր քարտուղարի թեկնածությունը պետությունների ղեկավարներին:


Սեմերիկովի խոսքով, այս պահի դրությամբ կա մեկ թեկնածություն՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի: Նրան փորձել են նշանակել այդ պաշտոնում դեռ անցած տարի, երբ Հայաստանը հետ կանչեց Յուրի Խաչատուրովին: Բելառուսն ու Ղազախստանը պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պիտի նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը, Հայաստանը ցանկանում է պաշտոնը պահել մինչ դրա ժամկետի ավարտը:


Այն ժամանակ նշվում էր, որ պաշտոնը թափուր կմնա մինչ ժամկետի ավարտը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից Բելառուսը կստանձնի նախագահությունը ՀԱՊԿ-ում ու առանց խնդիր կնշանակի իր թեկնածուին:

Ս-400-ի ձեռք բերման հետեւանքը. Թուրքիան պատրաստվում է ամերիկյան պատժամիջոցներին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար