Անկարան ցանկանում է ամրապնդվել տարածաշրջանում՝ռազմակայաններ ստեղծելով Քաթարում և Սոմալիում

Թուրքիան ցանկանում է ամրապնդվել Կարմիր ծովի տարածաշրջանում՝ռազմակայան ստեղծելով Սուդանից վարձակալած Սաուակին կղզում: Համապատասխան պայմանագիրը կնքվել է 2017թ.-ին, սակայն այժմ Սուդանի ղեկավարությունը ցանկանում է չեղարկել Անկարայի հետ այդ պայմանագիրը:


Փորձագետ Անտոն Մարդասովը հայտարարել է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է, որպես մահմեդական աշխարհի առաջատար: Ըստ նրա, Անկարան ցանկանում է ամրապնդվել տարածաշրջանում՝ռազմակայաններ ստեղծելով Քաթարում և Սոմալիում:


Նրա խոսքով, իր ռազմական ներկայությունը Թուրքիան զուգորդում է նաև տնտեսական էքսպանսիայով:


 

Տպել

Загрузка...