29.03.2024
Հայ ժողովուրդն ունի իմաստնություն՝ հաղթահարելու խնդիրներ. նախագահը՝ ՀՀ-ում իրավիճակի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վարչապետի մոտ քննարկվել է կենսաթոշակային բարեփոխումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում գործող 2 կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից:


Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն, և հանդիպումը լավ հնարավորություն է՝ համագործակցության ընթացքը և հեռանկարները քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ կառավարությունը շահագրգռված է այդ գործընթացում ներգրավված գործընկերների, այդ թվում «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի հետ փոխգործակցության զարգացմամբ, որը կնպաստի կենսաթոշակային բարեփոխումների հաջող իրականացմանը, ինչպես նաև կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:


Բերնար դը Վիթը նշել է, որ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերությունն արդյունավետ համագործակցում է ՀՀ կառավարության և Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ և պատրաստ է շարունակել համատեղ աշխատանքը:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տնտեսական, սոցիալական և ֆինանսական բաղադրիչների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է եղել կապիտալի շուկայի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, նաև ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ իրականացվելիք քայլերին:

Հետամուտ լինել դատական բարեփոխումներին՝ Սահմանադրությանը համահունչ ճանապարհով. ԱՄՆ դեսպան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար