29.03.2024
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրապարակել են իրենց չորրորդ երեխայի անունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թրամփն ասել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ստանալ, բայց հաստատել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել։

«Ես թույլ չեմ տա Իրանին միջուկային զենք ստանալ»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։

«Ես չեմ ուզում պատերազմել։ Բայց լինում են իրավիճակներ՝ Իրանի նման, երբ չի կարելի թույլ տալ նրանց միջուկային զենք ունենալ. դա պարզապես չի կարելի թույլ տալ»,- ասել է նա։ Թրամփը նաեւ նշել է, որ կցանկանար խուսափել պատերազմի հետ կապված ծախսերից։ «Ես այն մարդը չեմ, ով ցանկանում է պատերազմի մեջ մտնել, որովհետեւ պատերազմը վնաս է հասցնում, պատերազմը մարդկանց է սպանում»,- նշել է նա։

Թրամփը նորից իրանցիներին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես դուրս եմ եկել Իրանի հետ միջուկային գործարքից, ես պետք է ասեմ, որ պատկերացում չունեի, որ նա նույնպես կհրաժարվի։ Դա լիովին ամայացրել է երկիրը տնտեսության տեսակետից»,- նշել է նա։


 

Վլադիմիր Զելենսկին ցրեց Ռադան. արտահերթ ընտրություններ կլինեն
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար