Անկախ դատական համակա՞րգ. Փաշինյանը դատական մարմինների ղեկավարներին իր մոտ է հրավիրել

102

«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղն առավոտյան 12։00-ին իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին։


Ավելի վաղ վարչապետը Facebook-յան իր էջում գրառում էր կատարել, որ վաղը 12։00-ին պատրաստվում է հայտարարել հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։


Դրանից հետո նա տեղեկացրել է, որ առավոտյան 8։30-ից արգելափակվելու են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...