Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը հրապարակել են իրենց չորրորդ երեխայի անունը

188

Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հրապարակել են իրենց չորրորդ երեխայի անունը:

Ինչպես և նախորդ երեխաների դեպքում, այս անգամ ևս զույգը յուրօրինակ անուն է ընտրել երեխայի համար՝ անվանելով տղային Սամ (Psalm), որը թարգմանաբար նշանակում է «սաղմոս»:


Քարդաշյանը հրապարակել է նաև ամուսնուց՝ Քանյեից իրեն ուղարկված հաղորդագրությունն ու երեխայի նկարը, որում ռեփերը գրել է. «Մոր հրաշալի օրը: Մեր չորրորդ երեխայի գալուստով մենք ավելի քան օրհնյալ ենք: Մենք ունենք ամեն բան, ինչ մեզ պետք է»:


Նշենք, որ ինչպես և նախորդ որդին՝ Չիկագոն, Սամը ևս լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...