29.03.2024
Երևանի մետրոպոլիտենի տնօրենը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Պետբյուջեի ներկայացված ցուցանիշները արժանահավատ չեն. ՏԶՆԿ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2019թ.-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի) կատարողականին:

ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը) 2019թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 59.80 մլրդ ՀՀ դրամով կամ 24.3%-ով՝ կազմելով 299.65 մլրդ ՀՀ դրամ: Բոլոր հիմնական հարկատեսակների և տուրքերի գծով աճ է գրանցվել դիտարկվող ժամանակահատվածում:


2019թ.-ի առաջին եռամսյակում շահութահարկի գծով 137.3% աճ է գրանցվել 2018թ.-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ, որի արդյունքում բյուջե է հավաքագրվել շուրջ 72.1 մլրդ ՀՀ դրամ, որից միայն մարտին՝ 71.3 մլրդ ՀՀ դրամ, որը որոշակիորեն կարող է պայմանավորված լինել տարեկան ցուցանիշների ճշգրտմամբ, որի արդյունքում ավելացել է բյուջե փոխանցվող շահութահարկը: Այսպիսի աճի պատճառ կարող է հանդիսանալ միայն տնտեսության բավականին բարձր տեմպերի հասնող աշխուժացումը, որն իր հերթին կարող է պայմանավորված լինել ներքոնշվածներից որևէ մեկով՝

• տնտեսության գրեթե բոլոր ոլորտները աճ են արձանագրում,

• կամ էլ աճը պայմանավորված է շատ բարձր աճի տեմպեր գրանցող որոշակի ոլորտների հաշվին, որը եղավ Հայաստանի պարագայում:

Մտահոգիչ է, որ ՀՀ պարագայում աճը հիմնականում պայմանավորված է եղել տնտեսության սահմանափակ քանակությամբ ոլորտների աճով, որտեղ ամենաբարձր աճն արձանագրել է շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեու-թյունը (40.9% աճ 2019թ.-ի առաջին եռամսյակում): Դրան հաջորդել է հանրային սննդի կազմակերպումը (29.8% աճ), ֆինանսական և ապահովագրական գործունեությունը (20.3%) և այլ:

Նմանատիպ պատկեր է արձանագրվել նաև ակցիզային, եկամտային հարկի և ԱԱՀ-ի կտրված¬քով: Ակցիզային հարկի պարագայում դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019թ.-ի հունվարի 1-ից ալկոհոլային խմիչքների և ծխախոտի ակզիցային հարկի դրույքաչափերի բարձրացում է տեղի ունեցել:

Եկամտային հարկի պարագայում 2019թ.-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա համեմատ 50.7% աճ է արձանագրվել՝ կազմելով 126.6 մլրդ ՀՀ դրամ: 2019թ. հունվար-փետրվարի համեմատ մարտ ամսին որպես եկամտային հարկ հավաքագրվել է 61.55 մլրդ ՀՀ դրամ՝ 94.6%-ով ավել քան 2019թ.-ի առաջին երկու ամիսներին:
ԱԱՀ-ի պարագայում, 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 37.3% աճ է գրանցվել: ԱԱՀ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել առևտրի շրջանառության աճով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է եղել նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրմամբ, որոնք ավելի մեծ թափանցիկություն են ապահվում:

Մյուս կողմից, մտահոգիչ է ԱԱՀ-ի տեսակարար կշիռը հարկային եկամուտների (ներառյալ տուրքերը) մեջ՝ 47.46%, ինչը նշանակում է, որ տնտեսական աճը հիմնականում խթանում է սպառման մակարդակը: Նշված ժամանակահատվածում իրականացվել է մեծ չափերի է հասնող հարկերի անցումային գերավճարների վերադարձ:

Այսպիսով՝ հարկային եկամուտների աճ է արձանագրվել, որը պայմանավորված է եղել վարչարարությամբ, ակցիզային հարկերի բարձրացմամբ և նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման պահանջով: Տնտեսական աճը, որը հիմնականում ապահովել է չարտահանվող հատվածը, խթանել է սպառման մակարդակի աճին, ինչ էլ իր հերթին հանգեցրել է հավաքագրվող հարկային եկամուտների աճին:

Սակայն, անհնար է թվարկել այն տնտեսական գործոնները, որոնք 2019թ.-ի առաջին եռամսյակում կարող էին նպաստել շահութահարկի գծով արձանագրված այսպիսի բարձր աճի տեմպին: Նաև հարց է ծագում, թե ո՞ւր է անհետացել բյուջեի հաստատագրված վճարների տողը բյուջեի եկամտային մասի կառուցվածքից, երբ 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսների վերաբերյալ ՀՀ ՎԿ-ի կողմից հրապարակված տվյալների համաձայն բյուջե էր հավաքագրվել 22.2 մլն ՀՀ դրամ: Ուստի, ՀՀ ՎԿ-ի (Վիճակագրական կոմիտե) կողմից ներկայացված ցուցանիշները, մեղմ ասած, արժանահավատ չեն: 

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար