Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի. The Times

166

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Բաքվում  կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը «Չելսիի» հետ: Այս մասին գրում է The Times-ը:


Նշվում է, որ «Արսենալը» մտադիր է հայ ֆուտբոլիստին թողնել Անգլիայում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ու թեև վերջնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթ, սակայն հավանական է, որ հենց այդպես էլ լինի:


Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել էր, որ Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը «Չելսիի» դեմ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը:,


Խաղը կայանալու է մայիսի 29-ին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...