29.03.2024
Պետբյուջեից վճարվելու է շուրջ 140․000 եվրո գումար. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բազմաթիվ նյութեր կան, որ չեն կցվել քրգործին. Քոչարյանի ելույթը (ՈՒՂԻՂ)

«Մարտի 1»-ի իրադարձություններին առնչվող բազմաթիվ նյութեր կան, որոնք չեն կցվել Սահմանադրական կարգը տապալելու փաստով հարուցված քրեական գործին։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


Այս նյութերի թվում, ըստ Քոչարյանի, կան մարտյան դեպքերին առնչվող այնպիսի տեսանյութեր, որոնց գոյության մասին ՀՔԾ–ն լռում է։


«Տեսանյութերի զգալի մասը տեսել եմ մարտի 7-8–ի կողմերը, Գորիկ Հակոբանն ինձ մոտ է բերել եւ ցույց տվել, մինչդեռ քննչական մարմինը սկզբից կատեգորիկ մերժում էր, որ նման տեսանյութեր ունի»,–ասաց նա։


Քոչարյանը պատմեց, ուր 2008թ. մարտի մեկին տված իր հայտնի ասուլիսից առաջ կապվել է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հետ.


«Կապվեցի Գորիկ Հակոբյանի հետ եւ հարցրեցի՝ ի՞նչ է այս վիճակը, ինքն ասաց, որ այո, զենք են կիրառում, մարտական նռնակներ կան։ Ինձ պատմեց այդ դրվագն, ասաց, այո, մեքենայից դուրս են գալիս՝ կրակում են զինվորների ուղղությամբ, հետ են մտնում։ Հետո երբ մամուլում սկսեցին քննադատել, թե նման բան չկա, Գորիկ Հակոբյանն անձամբ բերեց եւ իմ գրասենյակում ցույց տվեց նաեւ մի շարք այլ տեսանյութեր, որը մինչ այս պահը որեւէ տեղ չկա։ Բավականին հետաքրքիր նյութեր կան, թե ինչպես է նռնակը պայթում, թե ինչպես է նռնակից ոստիկանության կապիտանը զոհվում: Այս ամենը նյութերում կային, սակայն այսօր դրանք չկան։ Մենք ասում ենք, որ ԱԱԾ–ի կողմից հարուցված մի ամբողջ քրեական գործ, որը մարտի 2–ին հանձնվել է հատուկ քննչական ծառայությանը, այստեղ չկա այս գործը ուղղակի չի կցվել այս գործին։


Համոզված եմ, բազմաթիվ նյութեր եւս չեն կցվել եւ երբ ասում ենք, որ ընդամենը մեկ անձ է հարցաքննվել ԱԱԾ–ից, սա բազմաթիվ հարցեր է առաջացնում»,– news.am-ի փոխանցմամբ ասաց երկրորդ նախագահը։


Ռոբերտ Քոչարյանի խոսքով, որպեսզի դատարանը ամբողջական պատկերացում ունենա այդ տեսնյութերի մասին, պետք է դրանց հարցը քննարկվի։


Նա միաժամանակ հայտարարեց, որ այս գործով ընդհանրապես ցուցմունք չի տվել եւ այդ պատճառով ստիպված այն մասը, որին անձամբ մասնակից է եղել, ներկայացնել բանավոր։


Այս րոպեներին Քոչարյանը շարունակում է իր ելույթը:



 

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՄՀ տնօրեն-կառավարիչ Քրիստին Լագարդի հետ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար