ԱՄՆ-ն Իրանում կնախընտրի գունավոր հեղափոխությունը. փորձագետ

ԱՄՆ-ն չի շտապում ներխուժել Իրան, քանի որ զգուշանում է 3-րդ համաշխարհային պատերազմից: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Արմեն Գասպարյանը:


Նա նշել է, որ Իրանն Իրաք չէ և ամերիկացիների համար բավականին դժվար կլինի պատերազմել այդ երկրի դեմ:
Ըստ նրա, ամերիկացիների համար խնդիրներ կառաջանան նաև տարածաշրջանային այն երկրներում, որոնք կմիանան հակաիրանական արշավին:


Ըստ նրա, ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական ներխուժում չի իրականացնի, այլ կնախընտրի գունավոր հեղափոխությունը:

Տպել

Загрузка...