29.03.2024
Caucasus Watch. Իրանը նույնպես Ադրբեջանի հետ հարաբերությունները կորակի առաջնահերթություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանում կանցկացվեն հերթական լայնամասշտաբ զորավարժությունները

Ադրբեջանում մայիսի 20-24-ը կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ:


Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:


Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հետ մղումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:


Տեղեկության համաձայն` զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ:

Ադրբեջանը 3 ամիս ռուսական գազ չի գնել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար