29.03.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ. Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն արձագանքել է մամուլում առկա այն տեղեկությանը, թե օրերս ինքը գաղտնի այցելել  է Ազգային ժողով, որտեղ հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


Աշոտյանը հաստատել է հանդիպման լուրը:


«Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝


1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:


2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք չկա:


3. Հանդիպման ընթացքից և արդյունքներից գոհ եմ:


4. Հանդիպումը գաղտնի չէր, ԱԺ-ում գաղտնի հանդիպումներ չեն լինում, առնվազն մի քանի տասնյակ մարդ տեսնում է: Այսօրվա արտահոսքը դրա վկայությունն է:


5. Անկախ քաղաքական տարաձայնություններից կան պետական և ազգային կարևորության հարցեր, որոնց հետ կապված «ուսադիրներս» ոչ միայն ներում են գործող իշխանության հետ քննարկել երկրի համար արդիական հարցեր, այլևս պարտադրում են շարունակել ծառայությունս Հայրենիքին»,- գրել է նա Facebook-ի իր էջում:


 

Ուժի չկիրառումը ոչ մի կողմի զիջում չէ, այլ հստակ պարտավորություն. Մնացականյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար