Պուշկով. ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ է նախապատրաստում

ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը հիշեցրել է Իրաքում պատերազմը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` Մերձավոր Արևելք 120 000 զինծառայող ուղարկելու մտադրությունը. հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«2003-ին ԱՄՆ փոխնախագահ Չեյնին հայտարարեց, որ Իրաքը գրավելու ժամանակն է, սակայն այնպես գրավեցին, որ հետո չգիտեին` ինչպես թողնել: Այժմ Չեյնիի դերը կատարում է Բոլթոնը, որը կոչ է անում հարվածել Իրանին: Պենտագոնը պատրաստ է Միջին Արևելք 120 000 զինծառայող ուղարկել, ինչպես ժամանակին` Իրաք:

Նախապատրաստվում է պատերազմ»,- գրել է նա իր Twitter-յան էջում:

Տպել

Загрузка...