Հումորի հրավառություն՝ Երևանում. Գալուստյանը և Րեվվան կներկայանան ինքնատիպ շոուով

44

Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ:

Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Գալուստյանը և Րեվվան երկուսով հայտնվեն միևնույն բեմում…

Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Րեվվան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանի, այլև Միացյալ Նահանգներում և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել:

Տեղեկացնենք, որ «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող համերգը կազմակերպել է Prime Production-ը: Միջոցառման տոմսերը հնարավոր է ձեռք բերել tomsarkgh.am կայքից:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...