ԱՄՆ-ը Մերձավոր Արևելք 120000 զինվոր կուղարկի. The New York Times

ԱՄՆ-ը դիտարկում է Մերձավոր Արևելք զինված ուժեր ուղարկելու հնարավորությունը` Իրանին զսպելու համար: Այդ մասին հայտնում է The New York Times–ը:


Թերթի տվյալներով` անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Փաթրիկ Շանահանը անցյալ հինգշաբթի պլան է ներկայացրել, որը ենթադրում է տարածաշրջան 120 հազար զինվորի ուղարկում: Նման պլանը կարող է իրականացվել, եթե Իրանի իշխանությունները արագացնեն միջուկային զենքի մշակումը:


Թերթը հավելում է, որ նախաձեռնության հեղինակներից մեկն է դարձել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

Տպել

Загрузка...