Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ կտուժի», եթե «սպառնա ԱՄՆ-ի շահերին»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը «շատ կտուժի», եթե «սպառնա ԱՄՆ-ի շահերին»։

«Տեսնենք, թե ինչ կլինի Իրանի հետ։ Եթե նրանք որեւէ բան անեն, դա կլինի շատ մեծ սխալ։ Եթե նրանք որեւէ բան անեն, նրանք շատ կտուժեն»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելք ավիակիր եւ ռմբարկուներ է ուղարկել՝ հիմնվելով այն բանի վրա, որ Իրանն իբր գրոհներ է նախապատրաստում տարածաշրջանում ամերիկյան շահերի վրա։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...