28.03.2024
Մեքսիկայի Միչոական նահանգի Կոնգրեսը ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց 40 րոպեով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Մարտի 1-ի գործով այլ ներգրավվածների նախնական դատական նիստը, որը սկսել է այսօր, ընդմիջվեց 40 րոպեով: Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն:


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ սկսել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հետաքրքրվեց, թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատավորի ծառայողական մուտքից մտել:


Այս հանգամանքն ըստ նրա՝ վկայում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին։ Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարեց, որ դատավորը պարտավոր չէ հետեւել, թե ով որտեղից է մտնում նիստերի դահլիճ եւ հավաստիացրեց, որ նախքան նիստի մեկնարկը չի զրուցել գլխավոր դատախազի հետ։


Հայկ Ալումյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ լուծում է ստացել Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Ինչին ի պատասխան Գրիգորյանը նշեց, որ դա քննարկվող հարցի հետ կապ չունի, սակայն ասաց, որ ԲԴԽ–ն այդ հարցը դեռեւս չի լուծել։



Պաշտպան Հայկ Ալումյանը 40 րոպե ժամանակ խնդրեց՝ դատավոր Գրիգորյանին ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար: Դատարանը նիստը 40 րոպեով ընդմիջեց:


Դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո մինչև այն դատաքննության նշանակելը պետք է անդրադառնա ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցին: Նախկինում դատարանն այս հարցին անդրադառնում էր միանձնյա, սակայն Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ խափանման միջոցի հարցին դատարանն անդրադառնում է կողմերի մասնակցությամբ:


Մասնավորապես, դատարանը պետք է քննի մեղադրյալ Քոչարանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:


Նշենք, որ Քոչարյանի գործով դատական նիստն ընթանում էր նրա կողմնակիցների ու ընդդիմախոսների բուռն դիմակայությամբ՝ դատարանի նիստերի դահլիճից դուրս: Ռոբերտ Քոչարյանի աջակիցները քաշքշել եւ հարվածել են քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին: Գասպարին բղավում էր «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան»:

Անհասկանալի է, թե ինչու է անդրադառնում այս թեմային և ինչ նպատակով. Մակունցը՝ Մարուքյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար