Փորձագետ. ԱՄՆ-ի ճնշումները ստիպում են Իրանին մերձենալ ՌԴ-ի հետ

ԱՄՆ-ի ուժգնացող ճնշումների պարագայում Իրանն ու ՌԴ-ն ամրապնդում են իրենց ռազմական կապերը: Շուտով Մոսկվան ու Թեհրանը ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն Պարսից ծոցում:


Փորձագետ Ալիրեզա Նուրին հայտարարել է, որ Իրանի ու ՌԴ-ի երկկողմ կապերն ամրապնդվում են և չեն քանդվելու:


Ըստ նրա, Իրանը վերջնականապես կորցրել է հավատն ԱՄՆ-ի հետ բանակցելու հետ կապված: Վաշինգտոնը ցանկանում է Թեհրանի վրա մաքսիմալ ճնշումների քաղաքականությունը բարձրացնել նոր մակարդակի:


Նրա խոսքով, Պարսից ծոցում ԱՄՆ-ն համարվում էր միակ գերտերություն, իսկ այժմ Իրանի հետ համատեզ զորավարժությունները հնարավորություն կտան ՌԴ-ին ցուցադրել մկանները:


 

Տպել

Загрузка...