29.03.2024
Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կարճ զրույց են ունեցել Բրյուսելում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Լուսավոր Հայաստանը» բացառում է համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ

Հայաստանն ու Արցախը որպես մեկ բռունցք պետք է ծառայեն Հայաստանի և Արցախի քաղաքացիների շահերին՝ անկախ նրանից, թե ով է իշխանության: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստանը» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:


«Չպիտի երբևէ Արցախն ու Հայաստանը հակադրվեն միմյանց՝ անկախ նրանից, թե որտեղ ով կլինի իշխանության: Հայաստանի և Արցախի հակադրումն անընդունելի է»,- ասաց նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, թե եթե Արցախը փորձեն դարձնել հակահեղափոխության օջախ, ապա Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ:


Ինչ վերաբերում է հարցին, թե բացառում է, որ Լուսավոր Հայաստանը համագործակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշինքի հետ, Գորգիսյանը շեշտեց.


«Բացառում եմ, որ «Լուսավոր Հայաստանը» կարող է համագործակցել նախկին ռեժիմի կամ նրան առնչվող որևէ ուժի հետ: Իրենք ուղղակի սխալ հաշվարկ են կատարել: Քոչարյանն ու նրան մոտ գտնվող որևէ ուժ չի կարող ունենալ ՀՀ քաղացիների վստահությունը որևէ պարագայում: Նրանք թերագնատում են մեր քաղացիներին՝ կարծելով, որ նրանք չունեն հիշողություն»:


Նա նաև ասաց, թե ընդդիմադիր ճակատ ստեղծելու մասին հայտարարությունները ուղղակի մեկ նպատակ են հետապնդում՝ խոչընդոտել Քոչարյանի բանտ նստելուն ու պաշտպանելու նրա ունեցվածքը:

Փաշինյանը պետք է թիմը մաքրի «հակառուսական կադրերից»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար