Մոգերինին՝ Իրանի հետ միջուկային գործարքի մասին

ԵՄ երկրները միասնական են իրանական միջուկային գործարքին աջակցելու հարցում, սակայն լուրջ տարաձայնություններ ունեն տարածաշրջանում Իրանի դերի հետ կապված: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԱԳՆ ղեկավարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ:


Նա հաստատել է, որ ԵՄ ԱԳ նախարարներն այսօր առանձին նիստ կնվիրեն Իրանին:


«Թեև մենք լուրջ տարաձայնություններ ունենք Իրանի տարածաշրջանային դերի հարցում, մենք հավատում ենք, որ Թեհրանի հետ երկխոսությունը դրանք լուծելու և բարդ տարածաշրջանում լարվածության աճից խուսափելու միակ միջոցն է»,- ասել է Մոգերինին:

Տպել

Загрузка...