29.03.2024
Արցախում ծանր վիրավորում ստացած զինծառայողը գիտակցության է եկել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Փաշինյանը պետք է անհապաղ Ղրիմը պաշտոնապես ճանաչի որպես ՌԴ անքակտելի մաս. Ասրյան

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում ՀՀ բարձրագույն  իշխանությանը՝ ի դեմս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, անհապաղ դրսևորել համարձակություն, և Ղրիմը պաշտոնապես ճանաչել որպես Ռուսաստանի Դաշնության անքակտելի մաս, ինչպես նաև ամբողջությամբ խզել կապերը մարդակործան ՆԱՏՕ-ի հետ՝ արժևորելով անվերապահ անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Այս մասին ասված է կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:


Հակառակ դեպքում, ասվում է հայտարարության մեջ, Նիկոլ Փաշինյանի, ՀՀ բարձրագույն իշխանության կողմից ՌԴ հետ ոչ միայն վերջին մեկ տարվա համագործակցությունը կլինի կեղծ, այլև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից անընդհատ հնչեցվող հայ-ռուսական գերազանց հարաբերությունների մասին խոսքերը, որոնք կնմանվեն ավազի վրա անընդհատ կառուցվող և անընդհատ փլուզվող տան:

««Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է և համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության հետ` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, պետք է առաջ շարժվենք և հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա
եղբայրների և դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի և Ռուսաստանի
ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետևաբար, պետք է՝

 նպաստել և աջակցել քրիստոնյա հայ և ռուս ժողովուրդների՝ դաշնակից- բարեկամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության
անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.

 նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական,
քաղաքական, տնտեսական և մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր՝ առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.

 նպաստել և աջակցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսության բոլոր ճյուղերին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ նոր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը.

 նպաստել և աջակցել Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության (ՀԱՊԿ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

 նպաստել և աջակցել Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) արդյունավետ գործունեությանն ու հեղինակության բարձրացմանը.

 Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական և տնտեսական արտաքին գործունեությունը միայն ու միայն պետք է լինի Հավաքական Անվտանգության Պետությունների Կազմակերպության
(ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մեջ»,- ասված է հայտարարության մեջ:


 


 

ԲՀԿ օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չկա. Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար