Նախագահ, մարզպետ, խոհարար. Սաhակաշվիլին ԱՄՆ-ում վրացական օղի է արտադրում (տեսանյութ)

292

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին Փենսիլվանիայի Մորիսվիլ քաղաքում ճաճայի (այսպես է կոչվում վրացական օղին) արտադրության գործարան է բացել՝ «Լազիկայի ճաճա» անվան տակ:


Իր ֆեյսբուքյան էջում Սահակաշվիլին հրապարակել է գործարանի բացման տեսանյութը՝գրելով՝ «Հազիվ թողեցին բացեմ գործարանը», գրում է aliq.ge-ն:


Գործարանի սեփականատեր Դավիթ Ծկիպուրիշվիլին ասում է, որ այն միաժամանակ լինելու է վրացական հողագործության հավաքի կենտրոն: Վրացական ճաճան ամերիկյան շուկայի համար սարքվելու է կալիֆորնիական խաղողով: Գործարանն օրական մի քանի տոննա ճաճա արտադրելու հնարավորություն ունի: Բացմանը ներկա են եղել Ամերիկայում բնակվող վրացիներ:


Նրանց մոտ ելույթում Սաhակաշվիլին Վրաստանն անվանել է «խոհանոցային գերտերություն»: Բացման հանդիսավոր արարողությունից հետո Սաակաշվիլին խաճապուրի է թխել ու հյուրասիրել ներկաներին: «Կյանքումս առաջին անգամ իմ ձեռքով խաճապուրի եմ թխել, ի դեպ շատ էլ համեղ ստացվեց», — ֆեսյբուքում գրառում է արել նախկին նախագահը:



 


 

Տպել

Загрузка...