Սահմանվեց նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերով ֆինաջակցման ընթացակարգը

228

ՀՀ կառավարությունը սահմանեց զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցության հատկացման ընթացակարգը և չափերը:


«Անհատույց պետական ֆինանսական աջակցությունը հաշվարկվում է բնակարանի գնման վկայագիր տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ ՀՀ տարածքում բնակարանների ձևավորված շուկայական միջին գների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա` հետևյալ չափերով.


Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 50%-ը, ՀՀ այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինը, ՀՀ գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուխի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90%-ը:


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նիստում տեղեկացրեց, որ ծրագրի համար հատկացվել է 5 մլրդ 705 մլն դրամ գումար: Առաջնահերթ ֆինանսական աջակցությունը տրամադրվելու է սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզերին, այնուհետ ՀՀ այլ մարզերին ու նոր Երևան քաղաքին: 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...