29.03.2024
Le Figaro: Իրանն ընտրել է ԱՄՆ-ին պատասխանելու բազմափուլ տարբերակ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ-ը Իրանի հետ պատերազմի չի ձգտում. Պոմպեո

ԱՄՆ-ը չի ձգտում պատերազմի Իրանի հետ, բայց արագ եւ վճռական պատասխան կտա իր շահերի կամ քաղաքացիների դեմ հարձակման դեպքում։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։


Նա նշել է, որ վերջին շաբաթներին Իրանը «մի շարք սպառնալից քայլեր է ձեռնարկել»։ «Միացյալ Նահանգների, մեր գործընկերների եւ դաշնակիցների արձագանքը պարզ էր. մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց ամերիկյան զինվորների սպանությունները, հարձակումներն ամերիկյան օբյեկտների վրա եւ ամերիկացի պատանդներ վերցնելն Իրանի կողմից վերջին 40 տարիներին մշտապես հիշեցնում են, որ մենք պետք է պաշտպանվենք»,- ասվում է Պոմպեոյի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ «ռեժիմը Թեհրանում պետք է հասկանա, որ ԱՄՆ շահերի կամ քաղաքացիների դեմ ցանկացած հարձակման արագ եւ վճռական պատասխան կտրվի»։ «Մեր զսպվածությունն այս հարցում չպետք է սխալ ընկալվի Իրանի կողմից։ Մենք դիմում ենք նրանց Թեհրանում, ովքեր տեսնում են բարգավաճ ապագայի ուղին ապասրացման միջոցով՝ փոխելու համար ռեժիմի վարքագիծը։ Ինչպես երեկ հայտարարեց նախագահ Թրամփը, նա «անհամբերությամբ սպասում է Իրանի ղեկավարների հետ հանդիպմանը, որպեսզի համաձայնագիր մշակվի, եւ որ շատ կարեւոր է, քայլեր ձեռնարկվեն Իրանին ապագա տալու համար, որին նա արժանի է»։

Փորձագետ. Իրանի ցուցադրական հռետորաբանությունն ուղղված է միջուկային գործարքի պահպանմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար