Էրդողանը խանգարում է Միջերկրական ծովի արեւելյան մասի փոխշահավետ որոշմանը․ Haaretz

174

Փոխանակ օգտագործելու Միջերկրածովյան շրջանի արեւելքից գազի համար ակնհայտ տրանզիտային կետի Թուրքիայի առավելությունները, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունը ստիպում է տարածաշրջանի երկրներին դիմել թանկարժեք ռազմավարությունների՝ իրենց ածխաջրածնային պաշարները եվրոպական երկրներ հասցնելու համար՝ Haaretz-ում գրում է Դեւիդ Ռոզենբերգը։


Թուրքիայի եւ Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության հարաբերություններում նավթի եւ գազի հետախուզման հետ կապված լարվածությունը այս շաբաթ ուժեղացել է այն բանից հետո, ինչ Անկարան հայտարարել է, որ երկրորդ հորատող նավը կուղարկի գազ փնտրելու Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում։


Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը միացել են տարածաշրջանի երկրներին՝ դատապարտելով այդ քայլը։


Թուրքիան հայտարարում է, որ կղզու հյուսիսում առանձնացած կիպրոսցի թուրքերը պետք է ստանան էներգակիրներից եկամուտների արդար բաժնեմասը։ Թուրքիան հավակնում է այն մասերին, որ Կիպրոսը որոշակիացրել է որպես իր բացառիկ տնտեսական գոտի։ Անցյալ տարի թուրքական ռազմանավերը երկու անգամ արգելափակել էին հետազոտություններ կատարող նավը, որը իտալական էներգետիկ Eni ընկերությունը վարձակալել էր Կիպրոսի ափերի մոտ։

Տպել

Загрузка...