28.03.2024
Եռատոնը կարեւոր է. Ստեփանակերտում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Շուրջ 10 հազար լուսանկար. «Անմահ գունդ»-ը քայլեց Երեւանի ու ՀՀ ինը քաղաքների փողոցներով

Երեւանում մայիսյան եռատոնի առթիվ անցկացվեց Անմահների գնդի քայլերթ։ Այն մեկնարկեց Երեւանի Ազատության հրապարակից։ Մասնակիցները քայլեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյայի հերոսների նկարները ձեռքներին, որոնք քայլերթի վերջում տեղադրեցին Նելսոն Ստեփանյանի արձանի մոտ՝ ծաղիկներ խոնարհելով եւ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին։


Ինչպես գրում է Փաստինֆոն, քայլերթին մասնակցում էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ այլ քաղաքական գործիչներ։ Մասնակցում էին նաեւ Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, վետերաններ, ՀՀ և Արցախի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, տասնյակ քաղաքացիներ։


«Երեւանից բացի քայլերթ անցկացվել է Հայաստանի ինը քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Իջեւանում, Դիլիջանում, Մասիսում, Ալավերդիում, Կապանում եւ Քասախ գյուղում»,-քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց «Անմահ գունդ» կազմակերպության նախագահ Գոհար Ղումաշյանը: «Երեւանի համար տպագրել էինք 10 հազար լուսանկար, եւ ինչպես տեսնում եք, բոլորը օգտագործվել են, այդքան մասնակից ունենք Երեւանում, իսկ ընդհանուր թվով Հանրապետությունում 16 հազարից ավելի մասնակից է եղել»,-ասաց նա։


Գոհար Ղումաշյանի խոսքով՝ ժամանակի ընթացքում մեծանում է մասնակիցների, հետաքրքրված քաղաքների թիվը, ինչպես նաեւ՝ քայլերթի գաղափարն է էլ ավելի տարածվում թե Հայաստանում, թե Արցախում։


Նշենք, որ արդեն չորրորդ տարին է, որ «Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կազմակերպում է նման երթ։ Նպատակն է պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների մասին հիշողությունը, ինչպես նաեւ՝ եռատոնի խորհուրդը փոխանցել սերունդներին։


 

Դժվար կլինի գերագնահատել Շուշիի դերն ազատամարտում. Միրզոյանը՝ Աշոտ Ղուլյանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար