Թրամփը մեկ տարով երկարացրել է պատժամիջոցները Սիրիայի դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է եւս մեկ տարով երկարացնել միակողմանի պատժամիջոցների ռեժիմը Սիրիայի հանդեպ։ Այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարությունում, որն ուղարկվել է Կոնգրեսի ղեկավարությանը:


«ԱՄՆ-ը դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից կոպիտ ուժի կիրառումը եւ մարդու իրավունքների խախտումներն ու կոչ է անում դադարեցնել բռնությունը սիրիացի ժողովրդի հանդեպ, հետեւել հրադադարի ռեժիմին»,- տեղեկացրել է ԱՄՆ նախագահը։

Տպել

Загрузка...