Just business. Գորշ գայլերը չեն հայտնվել ՌԴ ԱԳՆ ցուցակում

134

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվան ընդառաջ ՌԴ ԱԳՆ կայքում զեկույց է հրապարակվել «Նացիզմի հերոսականացման, նեոնացիզմի տարածման և գործունեության այլ տեսակների իրավիճակի մասին, որոնք նպաստում են ռասիզմի ժամանակակից ձևերի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության սրմանը»:


Նացիզմի վերականգնման ակնհայտ փորձեր, նեոնացիստական տրամադրությունների բռնկումներ Հայաստանում չեն արձանագրվել: Միևնույն ժամանակ նախկին իշխող «Հանրապետական» կուսակցությունը քայլեր է ձեռնարկել ազգայնական բնույթի այնպիսի քաղաքական գործչի հիշողության հավերժացման ուղղությամբ, ինչպիսին է Գ. Նժդեհը, որի մասին տեղեկություն կա Երրորդ ռեյխի հետ համագործակցության վերաբերյալ: Հայաստանի քաղաքական կազմավորումների թվում որպես ազգայնական կողմնորոշում ունեցող կարելի է նշել «Սասնա ծռեր»-ը, որը որպես քաղաքական կուսակցություն գրանցվել է 2018-ի աշնանը», - ասվում է ՌԴ ԱԳՆ զեկույցում:


ՌԴ ԱԳՆ-ն դիվանագիտորեն շրջանցել է և այդ ցուցակում չի ընգրկել Թուրքիայի ազգայնական շարժումներից Գորշ գայլերին, որոնց թե՛ գաղափարախոսությունը, թե՛ ռազմավարությունն ուղղված են ՌԴ-ի ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության և գեոպոլիտիկ շահերի դեմ:


Թուրքական ազգայնական Գորշ գայլեր կուսակցության հիմքում ընկած են պանթուրքիստական, Մեծ Թուրանի՝ թյուրքախոս ժողովուրդների և երկրների միավորումը Թուրքիայի շուրջ գաղափարախոսությունը: Պանիսլամիզմը, պանթուրքիզմն ու պանթուրանիզմն ընկած են Գորշ գայլերի ռազմավարության հիմքում:


Ինչպես հայտնի է, ՌԴ-ն ունի թյուրքախոս և թյուրքական ծագում ունեցող միլիոնավոր քաղաքացիներ և անգամ հանրապետություններ՝ Թաթարստան, Բաշկիրիա և այլն: Գորշ գայլերի ռազմավարության մեջ է մտնում ՌԴ-ի կազմաքանդումն էթնիկ-կրոնական սահմաններով և Մեծ Թուրքիայի ստեղծումը, որի սահմանները կտարածվեն մինչև Ալթայ:


Գորշ գայլերի պանիսլամական գաղափարախոսությունն էլ իր հերթին տարածվում է ՌԴ-ի Հյուսիսային Կովկասի տարածշրջանի վրա, նպատակը նույն է՝ այդ կարևորագույն տարածաշրջանի տարանջատում:


Թուրք ազգայնականները ցանկանում են Թուրքիայի դիրքերի ամրապնդում նաև Կենտրոնական Ասիայի թյուրքախոս հանրապետություններում, որոնք մեծամասամբ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի անդամ են: Դա նշանակում է հարվածել Մոսկվայի գեոպոլիտիկ շահերին նաև Կենտրոնական Ասիայում ու Կասպյան տարածաշրջանում:


Չմոռանանք, որ հենց Գորշ գայլերը Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցումից հետո գազանաբար սպանել էին ռուսաստանցի օդաչուին: Այդ սպանության ետևում կանգնած էր Ալփասլան Չելիքը, ով Գորշ գայլերի ակտիվ անդամներից է:


ՌԴ-ի ԱԳՆ-ն Գորշ գայլերին չի ներառել այդ ցուցակում, քանի որ Անկարայի հետ Մոսկվան ունի բազմամիլիարդանոց պայմանագրեր՝ Թուրքական հոսք, Ակկույու ատոմակայանի շինարարություն, C-400 համակարգերի վաճառք, միլիոնավոր ռուսաստանցիներ հանգստանում են Թուրքիայում: Բացի այդ, Թուրքիան կարևոր խաղացող է նաև Սիրիայում՝ Իդլիբում և ցանկացած պահի կարող է, օգտագործելով տեղի թուրքմեններին և այլ իսլամիստական խմբերը, հարձակումներ իրականացնել թե՛ Ասադի ուժերի , թե՛ ռուսական ռազմաբազաների դեմ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...