29.03.2024
Ռոբերտ Քոչարյանը մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ես կորոշեմ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե ոչ. Փաշինյան

Նախօրեին հայտնի դարձավ, որ մայիսի 9-ին Արցախում են գտնվելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ հարց էր առաջ գալիս՝ հնարավո՞ր է նրանց հանդիպումը:


Սակայն այսօր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի պատրաստվում Արցախում վաղը շփվել Սերժ Սարգսյանի հետ։ Նրա խոսքով, դրա համար պետք չէ հասնել Արցախ, եթե շփվելու ցանկություն լինի, քանզի երկուսն էլ ապրում են Հայաստանում.


«Ինքն էլ է Հայաստանում, ես էլ եմ Հայաստանում, ինքն էլ է Արցախում, ես էլ, դրանից ի՞նչ։ Ես կորոշեմ՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպեմ, թե ոչ: Սերժ Սարգսյանը չի կարող որոշել ինձ հետ հանդիպի, թե չէ, բայց ես կարող եմ որոշել՝ իր հետ հանդիպեմ, թե չէ», - հայտարարեց  նա։


Վարչապետը նաև ասաց, որ չի պատրաստվում իր հետ շփվել: Բայց երբ շփվելու մտադրություն ունենա՝ կհանդիպի։


 

Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար