Ռոբերտ Քոչարյանը մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին

166

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար: Նա հայտնել է, որ մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին:


Բանտից ուղարկված նամակում Քոչարյանը գործակալությանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը օրենքի ընտրողական կիրառման համար:

«Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: Այս գործընթացն, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»:

Գործակալության հարցին ի պատասխան, թե արդյոք նա անձամբ կներգրավվի այդ ընդդիմության շարքերում, Քոչարյանը դրական պատասխան է տվել, բայց չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...