Կառավարությունում, եթե թեւեր լինեն, ես դրանք կկտրեմ. Փաշինյանի կտրուկ խոսքը

120

ՀՀ իշխանությունում ու կառավարությունում չկան եւ չեն կարող լինել թեւեր, եթե նմանթեւեր ի հայտ գան, ես դրնք կկտրեմ:


Նման կերպ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով VERELQ-ի հարցին՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իշխանությունում կան թևեր, որոնք հատկապես ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել։


Պետական վերահսկողության նախկին պետ Դավիթ Սանասարյանն ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվեցհեմոդիալիզի քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։


Ըստ Ազգային անվտանգության ծառայության, Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանը օժանդակելու նպատակով չարաշահել է պաշտոնեական դիրքը, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին, նրալիազորությունները կասեցվել են:


Ավելի վաղ այս գործով կալանավորվել էին ՊՎԾ երկու աշխատակիցներ և հեմոդիալիզի գնումներին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը: Երեքն էլ կալանքից ազատ են արձակվել:


Նրա խոսքով, ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են: «Այդ մարմինը ղեկավարվում է վարչապեтը, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը», - ասաց Փաշինյանը։


Նա հայտարարեց, որ բացառվում է՝ թույլ տա երկրում անկառավարելիություն, «քաոսներ, վակխանալիաներ, ինտրիգներ պալատական»։ «Բացառված բան է։ Կոտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի՝ սաղմնային մակարդակում կչորանան, ով էդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը», - ասաց Փաշինյանը ՝ հավելելով, որ Սանասարյանի մասով բացառում է ոչ օբյեկտիվ քննությունը։ «Իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, բացառում եմ ոչ օբյեկտիվ քննությունը», - ասաց Փաշինյանը:


Մեւնույն ժամանակ Փաշինյանը պատմեց, որ ԱԱԾ տնօրենը Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ եկել է իր մոտ՝ ասելով, թե առաջարկում է՝ այդ գործը փոխանցվի ՀՔԾ-ին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը դեմ է եղել: «Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն, մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Միեւնույն ժամանակ վարչապետ խնդիր չի տեսնում, որ գործը տեղափոխցի ՀՔԾ: «Բայց եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում: Բացառում եմ, որ իմ կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի», - ասաց նա։


Այնեւհետեւ մանրամասնեց, որ ցավալի արձանագրումներ է անում. «Ցավալի արձանագրումներ եմ անում, հեղափոխությունն ինչի համար է եղել, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենա՞նք։ Էդ որ ասում են՝ ես հավատում եմ, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է... Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է. ու ի՞նչ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ։ Ուղղակի չի կարող լինել։ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ իմ ինֆորմացիայի աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, նաև մեր թիմի անդամներն են, այդ թվում՝ Սանասարյանը»։


Փաշինյանի խոսքով՝ ահավոր խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր քննությունն օբյեկտիվ չիրականացնեն։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...