Դեսպանը նշել է Ադրբեջան-Թուրքմենստան հարաբերությունների հիմնական ուղենիշները

138

Ադրբեջան-Թուրքմենստան հարաբերությունների հիմնական ուղենիշները տրանսպորտն ու տարանցումն են: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքմենստանի դեսպան Մեքան Իշանկուլիևը:


Նա նշել է, որ տարանցման ոլորտում կարևար դերակատարում ունեն Թուրքմենբաշիի և Բաքվի միջազգային նավահանգիստները:


Ըստ նրա, կարևոր է նաև Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ("Lapis Lazuli") նախագիծը, որով Աֆղանստանից բեռները տարանցվում են Թուրքիա:


Դեսպանը կարևորել է նաև Կասպից ծով-Սև ծով տրանսպորտային միջանցքը, որով Թուրքմենստանի և Ադրբեջանի նավահանգիստները կապվելու են Վրաստանի և Ռումինիայի նավահանգիստներին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...