Մենք էլ շատ խիստ ենք կրակում. Դավիթ Տոնոյանը՝ շփման գծում իրավիճակի մասին

125

Մայիսի սկզբին Արցախի ՊՆ-ն հայտնեց այն մասին, որ հակառակորդի կողմից թիրախավորվում են հայկական անձնակազմի թիկունքային ապահովման շարժական օբյեկտները։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր հայտարարեց, որ իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հարաբերական կայուն է:


Նրա խոսքով, հայկական կողմը  ձեռնարկում է բոլոր միջոցները, որպեսզի խնդիրներ չծագեն։ Նա նաև վստահեցրեց, որ երբ հակառակորդը կրակում է՝ մենք ևս կրակում ենք. «Ու շատ խիստ ենք կրակում», - Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց նա: 


Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ԶՈՒ-ն ակտիվացել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության շփման գծում՝ շաբաթական կրակոցների թիվը 3000-ից ավելի է, այլև ՀՀ պետական սահմանի շրջանում, մասնավորապես Տավուշում: Վերջին երկու շաբաթների ընթացքում հակառակորդի կրակոցներից Տավուշում երկու զինծառայող էր վիրավորվել:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...