Իսրայելը ոչ մի փամփուշտով չի օգնի Ադրբեջանի թշնամիներին․ պաշտպանության նախկին փոխնախարար

114

«Եթե Հայաստանը ցանկանում է Իսրայելի հետ բարելավել իր հարաբերությունները, ապա կարծում եմ, որ Իսրայելը ոչ ոքի չի մերժի այդ հարցում։ Սակայն միշտ պետք է մի բան հիշել՝ Իսրայելը երբեք ոչ մի փամփուշտով անգամ չի օգնի Ադրբեջանի թշնամիներին, հիշե՛ք՝ ոչ մի փամփուշտով»,- ասել է Իսրայելի պաշտպանության նախկին փոխնախարար Էֆրաիմ Սնեն։


Նախկին փոխնախարարի խոսքով՝ Իսրայելը Հայաստանին չի տրամադրի երբեք մի բան, որը կարող է օգտագործվել Ադրբեջանի դեմ։


«Ոչ, ոչ և ոչ։ Այսպիսին է մեր դիրքորոշումը։ Ես հավատացած եմ, որ մեր կառավարության անդամներից ոչ մեկը այնքան հիմար չէ, որ դա չհասկանա և չիմանա։ Իսրայելը ոչ մի կաթիլ չի օգնի Ադրբեջանի թշնամուն։ Մենք դաշնակիցներ ենք, մենք եղբայրներ ենք»,- նշել է Սնեն։

Խոսելով այն մասին, թե ժամանակակից ինչ զինատեսակ կառաջարկի Իսրայելը Ադրբեջանին՝ նա ասել է, որ Իսրայելը այնքան հիմար չէ, որ դրա մասին բացահայտ խոսի։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...