Հայտնի է, թե որ դատավորին է մակագրվել վարել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը

178

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին է վերամակագրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս պաշտոնյաների գործը:


Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել:


Ի դեպ, Դավիթ Գրիգորյանը դեռ ամիսներ առաջ հրաժարվել էր քննել Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վարույթն իրականացնող մարմնի ներկայացված միջնորդությունը եւ պաշտպանական կողմի գրավի միջնորդությունը դատավոր Դավիթ Գրիգորյանին էր մակագրվել հունվարին, սակայն նա ինքնաբացարկ էր հայտարարել՝ նշելով, որ ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։


Դավիթ Գրիգորյանի եւ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննել հրաժարված երկու այլ դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությամբ դիմել էր Բարձրագույն դատական խորհուրդին։ Նրանց վերաբերյալ որոշումը ԲԴԽ–ն կհրապարակի վաղը։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...