Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգսյանը մեկնում են Արցախ

Շուշիի ազատագրման տարեդարձի տոների կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Արցախ։


Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Վարչապետը կմեկնի մայիսի 9-ին, կմասնակցի Արցախում մեկնարկող տոնական միջոցառումներին:


Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւս կմեկնի Արցախ` Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ։


Սարգսյանի այցի մանրամասներ դեռ հայտնի չեն, և պարզ չէ` հրապարակային տոնական միջոցառումներին նա կմասնակցի, թե ոչ։

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...