Արցախում վիրավորված զինծառայողի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. ՊՆ խոսնակ

146

Արցախի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 4–ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած 21–ամյա զինծառայող Ագանիկ Գառնիկի Զորոգլյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Այս մասին VERELQ-ին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։


Նա հիշեցրել է, որ զինծառայողը տեղափոխվել է Երևան և այժմ գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում։


Հիշեցնենք, մայիսի 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...