Թուրքիան ներդրողների համար դարձել է «կարմիր դրոշ»

Indo-Brazilian Associates տնօրեն, փորձագետ Ալբերտ Գոլդսոնը հայտարարել է, որ Թուրքիան ներդրողների համար դարձել է «կարմիր դրոշ» զարգացող շուկաներում:


Նա նշել է, որ ԱՄՆ-ի սահմանափակումներն Իրանից նավթ գնելու հարցում կարող է ցավոտ հարվածել Թուրքիային, որը նավթ է գնում այդ երկրից:


Ըստ նրա, ԱՄՆ-ի որոշումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Թուրքիայի համար, եթե Brent նավթի գինը բարձրանա ևս 10 դոլարով:


Նա հավելել է՝ Էրդողանը պետք է ստեղծի իմիջ, որ նա միջազգային ֆինանսական աջակցություն սպասող քաղաքական գործիչ է:


 

Տպել

Загрузка...