28.03.2024
ՀՀ ենք այցելել՝ հետևելով Սարգսյանի կոչին. հանդիպում «Ֆրաունհոֆեր»-ի պատվիրակության հետ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արցախում ցանկանում են 6 մլրդ դրամով ավելացնել բյուջեի եկամուտներն ու կապիտալ ներդրումները

Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն, ԱՀ Նախագահի նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նիստ: Օրենքով սահմանված կարգով՝ նախաձեռնողի կողմից ներկայացվել է օրակարգային մեկ հարց՝ ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ի մամուլի ծառայությունից, ԱԺ նախագահի փոխանցմամբ՝ «ԱԺ կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահի կողմից ներկայացվել է նաև հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ՝ հաշվի առնելով արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու հանգամանքը:


Հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագծին հավանություն տալուց հետո, ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացմամբ խորհրդարանը քննարկել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքի նախագիծը, որի առաջադրումը պայմանավորված է 2018թ-ի դեկտեմբերի 20-ին Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում և 2019թ-ի մարտի 27-ին «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ԱՀ օրենքում կատարված փոփոխություններով:


Նախագծով առաջարկվում է 3 մլրդ դրամով ավելացնել 2019թ-ի պետական բյուջեով նախատեսված «Հարկային եկամուտներ» և «Պետական տուրքեր» եկամտատեսակը և նույն չափով ավելացնել 2019թ-ին պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը:


Գլխադասային՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում ելույթներ են ունցել Հայկ Խանումյանը, Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Հովիկ Ջիվանյանը և Էդուարդ Աղաբեկյանը:


Անդրադառնալով ելույթներում պատգամավորների հնչեցրած հարցերին ու մտահոգություններին՝ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ հարցի քննարկման հատուկ ընթացակարգը պայմանավորված է նախևառաջ կապիտալ շինարարության ոլորտում ծրագրերի իրականացման ժամկետներով և պայմաններով: Արձագանքելով գումարը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներին ուղղելու պատգամավորների առաջարկներին՝ պետնախարարը տեղեկացրել է, որ միջոցներ են հատկացվելու նաև Քարվաճառ-Սոթք ճանապարհի կառուցմանը և գյուղերը մայրուղուն կապելու որոշ ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև հակակարկտային շարժական կայանների արդյունավետությունը գնահատելուց հետո դրանց ներդրմանը:


Անցնելով քվեարկությանը՝ խորհրդարանը 25 կողմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է ««Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Արցախի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԱՀ օրենքը:


Հատուկ ընթացակարգի համաձայն՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելու դեպքում մինչև երկրորդ ընթերցում, դրա վերաբերյալ գրավոր առաջարկներ և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար նախատեսվում է առնվազն երեքական ժամ: ԱԺ նախագահը հայտարարեց, որ հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումները կշարունակվեն 17:30-ին:


 

Դվին համայնքի առաջին դասարանցիները ստացան գունեղ նվերներ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար