28.03.2024
ՀՅԴ-ն ազգային-պահպանողական դիրքերից կոշտ քննադատում է Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,2 տոկոսով. նախարար

Երեք ամսում ունենք 6,5 տոկոս տնտեսական ակտիվություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։


«Այն միջին հաշվով համադրելի է նախորդ երեք տարիների ցուցանիշներին»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ 6,5 տոկոս տնտեսական ակտիվության վրա ազդել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը 2 տոկոսային կետով, որը համեմատաբար ցածր է նախորդ երեք տարիների միջին ցուցանիշից։


«Դա բացատրվում է երկու գործոնով. Նախ լեռնահանքային արդյունաբերության ոլորտում անկում ենք ունեցել 20 տոկոսով, որն ունի երկու պատճառ. առաջինը, մետաղների միջազգային գները ավելի ցածր են, քան 2018-ի առաջին եռամսյակում են եղել: Պղնձի եւ ալյումինի գները նվազել են 12-15 տոկոսով: Այդ անկման ֆոնին լավ լուրն այն է, որ արագ է աճել մշակող արդյունաբերությունը: Առնվազն 7,5-8 տոկոսով աճ ունենք այդտեղ, ինչը նշանակում է, որ այն ճյուղերը, որոնք հիմնված չեն հումքի վրա, աճում են լավ տեմպերով»,-ասաց նախարարը:


«Ներքին առեւտրային շրջանառությունը նույնպես բավական բարձր ցուցանիշներով է բնութագրվել. 10 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվություն ենք ունեցել այդ հատվածում»,- նշեց Խաչատրյանը։


Խաչատրյանը տեղեկացրեց, որ ծառայությունների ոլորտն առաջին եռամսյակում աճել է 17,3 տոկոսով, ինչը բարձր ցուցանիշ է նախորդ տարիների համեմատ. «Այստեղ երկու հատված աճում է բավական լավ տեմպերով՝ ֆինանսական ծառայությունները եւ զբոսաշրջության հետ կապված ծառայությունները: Արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը կրճատվել է 3,2 տոկոսով»:


Նախարարի խոսքով շինարարության ծավալի աճը, նախորդ տարվա առաջին երեք ամիսների նկատմամբ, կազմել է 10,8 տոկոս, իսկ գյուղատնտեսությունը ունեցել է մոտավորապես նույն ծավալը, ինչ 2018 թվականին։

Դավիթ Տոնոյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են իրավիճակն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար