29.03.2024
Շփման գծի տարբեր հատվածներում նկատվում է հակառակորդի գործողությունների աճ. Արցախի ՊՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՅԴ-ն ազգային-պահպանողական դիրքերից կոշտ քննադատում է Փաշինյանին

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իշխանություններին մեղադրում է ղարաբաղյան հարցում խուսափողական քաղաքականություն վարելու համար՝ հայտարարելով, որ դա չի նպաստում հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ համազգային համախմբմանը:


«Օրինակ, վարչապետի վերջին հայտարարությունը՝ ժողովուրդը թող ձևակերպի և գրավոր ինձ տա տեքստ, թե ինչ է ուզում: Սա արդեն խուսափողական է: Ժողովուրդը այդ հարցի պատասխանը շատ հստակ ժամանակին տվել է», - ասաց ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:


Իշխան Սաղաթելյանը նաև նշել է, որ կուսակցությանը մտահոգում է նաև «ազգային, ավանդական, հոգևոր, մշակութային արժեքների, պետական խորհրդանիշերի և հաստատությունների նկատմամբ ուղղորդված հեղինակազրկման արշավը»։


«Օրինակներն այնքան բազմազան են և աչքի առջև, որ այսօր տեսնում ենք: Հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա, հարձակումը մեր մշաութային արժեքների վրա, հիմնի փոփոխության հարցը տեղին-անտեղին շահարկելու գործընթացը: Այսինքն երկրում տարվում է, հասկանալով կամ չհասկանալով, երբեմն էլ ուղղորդված քաղաքականությունը մեր ազգային արժեքների, մեր մշակույթի, մեր հայկական․․․ Իշխանության ներկայացուցիչների կողմից է այս ամեն ինչը կատարվում», - ասաց Սաղաթելյանը:


ԱԺ ընտրություններին ՀՅԴ չկարողացավ անցնել խորհրդարան և այժմ Դաշնակցությունն ազգային-պահպանողական դիրքերից քննադատության է ենթարկում Նիկոլ Փաշինյանին և գործող իշխանություններին:


ՀՅԴ միշտ կանգնած լինելով Հայ Դատի, Արցախի շահերի պաշտպանության դիրքերում՝ կոշտ քննադատում է այսօրվա կառավարությանն երկու հիմնական ուղղություններով՝ Արցախի հարցում անհասկանալի և խուսափողական դիրքորոշման, ինչպես նաև ազգային արժեքների վրա հարձակման համար:


ՀՅԴ-ն կարող է միանալ հակափաշինյանական ներքաղաքական այն կոալիցիային, որը կամաց-կամաց ձևավորվում է: ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի իշխանության հետ կապված բազմաթիվ ուժեր, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շարունակում են քննադատության թիրախում պահել այսօրվա կառավարությանն ու ընդհանուր հակափաշինյանական ճակատի մաս կարող է կազմել նաև ՀՅԴ:


Այսօրվա կառավարության լիբերալ-ազատական հայտարարություններն ու իշխանությունների հետ սերտորեն կապված սորոսական ուժերի հարձակումները թե՛ Հայ Առաքելական եկեղեցու, թե՛ հայկական ավանդական արժեքների վրա հասարակության մեջ առաջացնում են ազգային-պահպանողական ուժի կամ պլատֆորմի կարիք:  Այդպիսի ֆունկցիա կարող է իր վրա վերցնել Դաշնակցությունը, որը միշտ էլ ունեցել է իր էլեկտորատը:
ՀՅԴ-ն կարող է իր կողմ քաշել ազգային-պահպանողական արժեքներ կրող էլեկտորատի այն հատվածը, որը չի ցանկանում միանալ ՀՀԿ-ին՝ նրանց ասոցացնելով նախկինում եղած բոլոր արատավոր երևույթների հետ:


ՀՅԴ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և այսօրվա կառավարության հստակ քննադատությամբ ներքաղաքական դաշտում դիրքավորվում է, որպես կառուցողական ընդդիմություն, որն ունի հստակ գաղափարախոսության, դարավոր պատմություն, ազգային-պահպանողական բեքգրաունդ ու ակտիվ մասնակցություն է ունենալու ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներին՝ թե՛ ֆորս-մաժորային իրավիճակներում, թե՛ հաջորդ ընտրությունների ժամանակ:


 

Արտահանումը կրճատվել է 8,6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,2 տոկոսով. նախարար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար