Ադրբեջանը 2019թ.-ին 43.400 կոնտեյներ կտարանցի Չինաստանից

Ադրբեջանը 2019թ.-ին Չինաստանից կիրականացնի 43.400 կոնտեյներների տարանցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը:


Ըստ նրա, Ադրբեջանն այս տարի կտարանցի 900 հազար տոննա բեռ Չինաստանից: Նա նշել է, որ իրենք շարունակելու են աշխատանքներն այդ ծավալներն ավելացնելու համար:


Նրա խոսքով, Ադրբեջանի առևտրային նավատորմն ամենախոշորներից է Կասպից ծովում՝260 նավ:


Շահին Մուստաֆաևը հավելել է, որ Ադրբեջանը վերածվել է միջազգային տրանսպորտային միջանցքի:


 

Տպել

Загрузка...